Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շնորհակալություն Փարիզին». Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից

22:54, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
«Շնորհակալություն Փարիզին». Լիոնել Մեսսին հեռացավ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբից հեռանալու մասին։

«Շնորհակալություն ակումբին, Փարիզ քաղաքին և նրա բնակիչներին այս երկու տարիների համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է արգենտինացին:

«Ակումբը Լեոյին էլ ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմում կամ վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին գրում է «Արմսպորտը»:

6685 | 0
Facebook