Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արցախում հրադադարի խախտում է արձանագրվել

21:48, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
Արցախում հրադադարի խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

2660 | 0
Facebook