Նախագահականում Փաշինյանին Չավուշօղլուն է դիմավորել
20:54, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը. հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Նախագահականում Փաշինյանին Չավուշօղլուն է դիմավորել
Նախագահականում Փաշինյանին Չավուշօղլուն է դիմավորել