Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը Անկարայում կհիշի՞». Ոսկան Սարգսյան

20:18, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
«Նիկոլ Փաշինյանը Անկարայում կհիշի՞». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՀԻՇԻ՞
     2020թ․ հոկտեմբերի 1-ին, երբ Արցախում պատերազմ էր, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է, որ սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ և հետևյալ հարցն է հնչեցրել` ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս, ապա պատասխանել. «Շարունակելու հայոց ցեղասպանությունը» ու հավելել․ «Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար»:
     Էրդողանի վերընտրվելու կապակցությամբ նրան շուտափույթ, երկրների ղեկավարների մեջ թվով երկրորդը շնորհավորած Նիկոլ Փաշինյանը Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մեկնելով՝ Անկարայում կհիշի՞ իր այն խոսքերը, որ 100 տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի շարունակի հայոց ցեղասպանությունը, կհիշի՞, որ 2020-ի աշնանը թուրքական գեներալներն են ղեկավարել Արցախում պատերազմական գործողությունները, Թուրքիան է Արցախ ուղարկել սիրիացի վարձկաններին, թուրքական «Բայրաքթարների» հարվածներից են այրվել մեր 18-20 տարեկան զինվորները»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
4157 | 1
Facebook