Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանն ու Ալիևը ձգում են փաստաթղթի ստորագրումը, վարչապետը կադաստրի թղթից խոսելով ժամանակ է շահում». Ա. Ղուկասյան

22:48, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Փաշինյանն ու Ալիևը ձգում են փաստաթղթի ստորագրումը, վարչապետը կադաստրի թղթից խոսելով ժամանակ է շահում». Ա. Ղուկասյան

«Եվրոմիության և ԱՄՆ-ի պահանջն է, որ Արցախում լինի միջազգային ներկայություն, ԵՄ զորքերը ապահովվեն Արցախի անվտանգությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվում: Կողմերի մոտ ժամանակ ձգելու ռազմավարություն կա, նրանք մտադրություն չունեն Արցախը հանձնել Եվրոմիության կառավարմանը»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«ԵՄ-ն և ԱՄՆ-ն ՀՀ-ից պահանջում են արմատապես հարաբերությունները խզել ՌԴ-ի հետ, իսկ իշխանությունը դրան պատրաստ չէ, Արցախի մասին ՌԴ-ի առաջարկներն այս պահին իրագործելի չեն, քանի որ դեռ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը չի երևում: Փաշինյանի կողմից կադաստրի թղթի մասին հայտարարությունները հնարքներ են ժամանակ ձգելու նպատակով»,- ավելացրել է Ղուկասյանը:

«Փաշինյանն ու Ալիևը ձգում են փաստաթղթի ստորագրումը, վարչապետը կադաստրի թղթից խոսելով ժամանակ է շահում». Անդրիաս Ղուկասյան
2466 | 1
Facebook