Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ». Աղվան Վարդանյան

22:18, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ». Աղվան Վարդանյան

«Անկախ Քիշնևի, սպասվող Բրյուսելի և այլ վայրերում անցկացվելիք հանդիպումներից, որևէ պայմամագիր էլ չի ստորագրելու։ Որքան այդ անձը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստանալ ոչ թե Հայաստանի կադաստրի, այլ Հայաստանի և Արցախի մահվան վկայականը։

Հարցին՝ «Դիմադրության» շարժման ժամանակ չկա՞ր այդ 100 մարդը, Ա. Վարդանյանը պատասխանել է. «Ո՛չ, չկար 100 մարդ, որոնք պատրաստ էին գնալ մեռնելու, որ երկիրը ազատեն այս չարիքից»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ». Աղվան Վարդանյան
8836 | 7
Facebook