Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

21:00, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 249 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է տեղեկագրում։

1877 | 0
Facebook