Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պապիկյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

20:48, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Պապիկյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

1517 | 0
Facebook