Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գումարվել է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

20:06, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Գումարվել է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

Տեղի է ունեցել Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Խորհրդարանի նոր կազմը հունիսի 2-ին երդում է տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը բացել է պատգամավորներից ամենատարեցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ներկա է գտնվել խորհրդարանի առաջին նիստին և հետևել է երդման գործընթացին:

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը՝ 61, աշխատավորական կուսակցությունը՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը՝ 169 և İYİ(լավ) կուսակցությունը՝ 43 տեղ:

Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 87,05 տոկոս։

Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը ՝ հունիսի 3-ին, խորհրդարանի շենքում:

2093 | 0
Facebook