Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա, որ մինչ հիմա չի արտահանել». Ո. Սարգսյան

21:36, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա, որ մինչ հիմա չի արտահանել». Ո. Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինքը Հայաստանի բուրժազիայի կարկառուն ներկայացուցիչն է, գործարար է, սակայն խորհրդարանում երեսփոխան է աշխատում։ Պարոն Գռզո, որ Թուրքիայի հետ սահմանը բացվեց, բացի ուղևորների դժգոհությունը հարուցած քո ավիաընկերությամբ Թուրքիա հայ մարմնավաճառներ ու առևտրականներ տեղափոխելուց, այնտեղից թուրքական փալաս-փուլուս ներկրելուց, տնտեսական ի՞նչ աշխուժություն է լինելու Հայաստանի համար։ Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա, որ մինչ հիմա չի արտահանել: Քո սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Հայաստանում ինչքան հին կարպետ, գորգ, հնամենի իր կար, դրանք գրոշներով տարան Թուրքիա»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3533 | 0
Facebook