Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ եմ ներողություն խնդրել». Արգիշտի Քյարամյան

15:30, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
«Պատրաստ եմ ներողություն խնդրել». Արգիշտի Քյարամյան

«Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ուստի այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտարարել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ գործուն զղջալու հիմքով Դիլիջանի քրեականի պետն ազատվել է քրեական պատասխանատվությունից: Քյարամյանը նշել է, որ իրենց տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնողների նկատմամբ: «Թեև իրավական տեսանկյունից օրենքը թույլ է տալիս այդ հնարավորությունը, բայց դա ՔԿ մոտեցումներին չի համապատասխանում»,- ասել է Քյարամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլիջանի քրեականի պետը ծեծի է ենթարկել 16-ամյա տղային:

7257 | 1
Facebook