Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկա քաղաքական համակարգն ամբողջությամբ կախված է մեկ անձից». Վարդան Բալյան

02:06, շաբաթ, 03 հունիսի, 2023 թ.
«Ներկա քաղաքական համակարգն ամբողջությամբ կախված է մեկ անձից». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի, իսկ նրանից առաջ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարներում էր անձնավորվում հայաստանյան քաղաքական ռեժիմը: Խոշոր հաշվով մեր քաղաքական համակարգը հանգում է հենց ռեժիմի պարագլխին ու, ըստ էության, չկա այլ եղանակ այս քաղաքական համակարգը փոխելու, քան նրանից ազատվելը: Ներկա քաղաքական համակարգը ամբողջությամբ կախված է մեկ անձից, իսկ քաղաքական ինստիտուտներ իրականում գոյություն չունեն: Ազգի քաղաքական մարմինը ներդրված է նրա առաջնորդի անձի մեջ, ով համադրում է լեգիտիմության բոլոր տեսակները՝ ավանդական, հարիզմատիկ, թե բյուրոկրատական: Այստեղից էլ սկզբնավորվում է բարի թագավորի կամ խեղճ հարիֆի առասպելը՝ չնայած մեր թագավորը երբեք բարի չի եղել, ներկա հարիֆն էլ հարիֆ չի, առավել ևս՝ խեղճ: Իրականության մեջ մենք արտաքին և ներքին ուժերի կողմից գաղութացված երկիր ենք, ու մեզնից յուրաքանչյուրին ու մեր պետությունը պարտքի տակ գցած, շահագործող ու հարստահարող կլիկը ըստ ամենայնի հովանավորում է 90-ականներին ձևավորված այս ռեժիմի գոյությունը: Արտաքին և ներքին գաղութատերերը շահագրգիռ չեն հայաստանյան ռեժիմի տապալմամբ ու ամեն անգամ, երբ մեր թղթե տնակը բախվում է իրական փլուզման սպառնալիքի, փոխում են գագաթին կանգնած հարիֆ թագավորին: Այդպես եղել է 1998 և 2018 թվականին՝ երկու դեպքում էլ ռեժիմի պարագլուխը չի հեռացվել, այլ փոխարինվել է այլ անձով: Ու եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել իրավիճակը, ազատվել իրական գաղութատերերի իշխանությունից, կայանալ որպես պետություն և որպես քաղաքական ազգ, ուրեմն պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք հաճախորդ, խամաճիկ պարագլխին հեռացնելու, այլ ոչ փոխարինելու նպատակով»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
2670 | 0
Facebook