Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նամիբիայում թունավոր շիլա ուտելուց հետո ընտանիքի 13 անդամ է մահացել

00:36, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
Նամիբիայում թունավոր շիլա ուտելուց հետո ընտանիքի 13 անդամ է մահացել

Նամիբիայում նույն ընտանիքի 13 անդամներ մահացել են թունավոր շիլա ուտելուց հետո, հայտնել է երկրի պետական ​​հեռարձակողը։ Եվս 4 մարդ գտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է NBC-ն։

Հրապարակման մեջ, վկայակոչելով Առողջապահության նախարարությանը, ասվում է, որ առնվազն 20 մարդ օգտագործել է «թույն պարունակող կամ տոքսիկ» շիլան այն բանից հետո, երբ այն խառնվել է տնական ալկոհոլային խմիչքից մնացած խմորված նստվածքի հետ: Զոհերի տարիքը 2-ից մինև 33 տարեկան է: Մահացածների մեծ մասը երեխաներ էին և, ովքեր սննդի սուր կարիքի մեջ են եղել: NBC-ն, վկայակոչելով Առողջապահության դեպարտամենտը, ասում է, որ սնունդը պատրաստված է եղել կորեկի ալյուրից և խմորված նստվածքից, որը մնացել է տնական ալկոհոլային խմիչքից:

Հետաքննություն է սկսվել, և նախարարությունը խորհրդականների խումբ է ուղարկել վշտահար ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Շիլայի նմուշներն ուղարկվել են հարևան Հարավային Աֆրիկա՝ փորձարկման:

5856 | 0
Facebook