Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երիտասարդական պալատը՝ Կուկուռուզնիկը, «վերածնվում է»

21:54, հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ.
Երիտասարդական պալատը՝ Կուկուռուզնիկը, «վերածնվում է»

«Արթուր Թարխանյան կենտրոնը» հունիսի 6-ին, ժամը 18։00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է Բաղրամյան 6, որտեղ տեղի կունենա Երիտասարդության պալատի` «Կուկուռուզնիկի» վերածննդի նախագծի շնորհանդեսը։ Կազմակերպիչները հնարավորություն կտան նաև մասնակիցներին հանդես գալ առաջարկներով, դիտարկումներով։
     Այդ օրը համերգով հանդես կգա նաև NEMRA խումբը՝ անմոռանալի դարձնելով երեկոն։


     Միջոցառման մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ 1970-ական թվականներին կառուցված Երիտասարդական պալատը, որը հյուրանոց էր և համալիր, քանդվել է 2006 թվականին։ Ներկայում պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի։

ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում։ Ընտրվեց Քանաքեռի բարձունքը՝ Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից։ Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։
     Պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։

Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս։
     Էստրադային դահլիճը, որն ուներ 1000 նստատեղ, ավելի ուշ է կառուցվել։ Շենքի ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան։ Հարկաբաժինը մեկ ժամվա ընթացքում պտտվում էր իր առանցքի շուրջը՝ այցելուներին հնարավորություն տալով դիտելու Երևանի ամբողջ համայնապատկերը։ Այն Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում։
     1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։

19885 | 0
Facebook