Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»

09:30, հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ.
Բնապահպանական նպատակներով միլիոնավոր դրամներ կծախսվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության հիմնական մարտահրավերներից են փոշու արտանետումները և ջրային ռեսուրսների վրա հանքերի ազդեցությունը: Թերթի տեղեկություններով, այս հարցի լուծման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկայում ձեռք է բերելու հատուկ սարքավորումներ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԶՊՄԿ Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը՝ նշելով, որ խոսքը նորագույն սարքավորումների մասին է, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։

«Արդեն պատվիրել ենք 5-6 այդպիսի սարքավորում, որոնք Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի», - ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ ծրագրի ընհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

2009 | 0
Facebook