Ադրբեջանի Գյոյչայի շրջանում ուժեղ քամու և հորդառատ անձրևների հետևանքով տանիքներ են պոկվել, ծառեր են տապալվել, մեքենաները մնացել են տապալված ծառերի տակ, հայտնում է ԱՊԱ-ն։
Հորդառատ անձրևները հեղեղել են տարածքում գտնվող մանրածախ առևտրի օբյեկտները:
Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են մարդկային զոհերի։ Նախնական տեղեկություններով՝ Կարաբաղալ շրջանի Միրթի գյուղում ուժեղ քամու հետևանքով երկու մարդ է մահացել։ Նրանցից մեկը մահացել է մեքենայի վրա ծառի ընկնելու պատճառով, իսկ մյուսը մնացել է փլուզված տան փլատակներում: