Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են». Փաշինյան

11:24, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
«Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են». Փաշինյան

«Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են, բայց ես սա չեմ ուզում ընդգծել որպես նվաճում կամ ձեռքբերում, ուզում եմ ընդգծել որպես առօրեականություն, որը մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունք է»,- Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մենք ընդգծում էինք 2018-ի արտահերթ ընտրությունների ազատ լինելը, դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները այլ պայմաններում: Ցավոք, այդ այլ պայմանները եղան, և արձանագրեցինք, որ այլ պայմաններում ընտրությունները պակաս ժողովրդավարական ու ազատ չեն, և դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասաց վարչապետը:

1377 | 0
Facebook