Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել․ «Հրապարակ»

09:30, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին եւ վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչեւ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։ Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրեւ «կարեւոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին եւ չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

3670 | 0
Facebook