Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը

22:54, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Վաղը կքննարկվի ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը

Վաղը ՆԳՆ-ում հանդիպում կկայանա՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը քննարկելու համար։

Նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինն է:
     Հիշեցնենք՝ հունիսի 1-ից բոլոր պարեկները իրենց մոտ կունենան մգեցված ապակիների սահմանված չափը ստուգող սարքերը։ Պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

6212 | 0
Facebook