Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից». Գառնիկ Դանիելյան

17:00, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
«Մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած մեր պետության օրվա իշխանությունների հերթական անհեթեթ որոշմամբ իրականացվում է մգեցված ապակիների ստուգում ինչպես Երևանում, այնպես էլ՝ այն մարզերում, որտեղ պարեկային ծառայություն կա։
     Դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիության բուն ստուգումները կսկսվեն հունիսի 1-ից։
     Անհամապատասխանության դեպքում նշանակվելու է տուգանք՝ 25․000 դրամի չափով։
     Միանգամայն հասկանալի է, որ շատ վարորդներ որոշմանը և ստուգումներին արձագանքում են մեծ դժգոհությամբ։
     Չկա վիճակագրություն, թե վթարների քանի՞ տոկոսի դեպքում է պատճառ հանդիսացել մգեցված ապակիների առկայությունը։
     Ինչպե՞ս կարող էին բոլոր վարորդները նման կարճ ժամանակահատվածում հասցնել ստուգել՝ ապակիների մգությունը 30%-ից ավելի՞ է, թե՞ ոչ, եթե ստուգումներն իրականացվում էին շատ քիչ վայրերում՝ այն էլ, հսկայական հերթերի պայմաններում։
     Արդյո՞ք բավարար չափով է իրազեկումն իրականացվել։
     Բացարձակապես չի հիմնավորվում նման որոշումը։
     Բացի այդ, մգեցված ապակիները պաշտպանում են արևի ճառագայթներից՝ օգնելով վարորդին։
     Ստացվում է՝ մարդիկ լրացուցիչ ծախսեր պետք է հատկացնեն մգեցված ապակիների թաղանթները հեռացնելու համար։
     Նպատակը մեկն է՝ քաղաքացիների գրպանին «‎կպնելը»»:

3803 | 2
Facebook