Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արփինե Սարգսյանը՝ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշման մասին

14:24, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Արփինե Սարգսյանը՝ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշման մասին

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, այս մասին հայտնել էր ՀՀ ոստիկանությունը: Մի խումբ վարորդներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին:

Արփինե Սարգսյանը՝ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշման մասին
6015 | 0
Facebook