Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրենք հանողը թող մի օր գնա Սևան, հետ գա». վարորդ

13:30, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
«Օրենք հանողը թող մի օր գնա Սևան, հետ գա». վարորդ

«Մարդիկ կան՝ 12 ժամ մեքենա են քշում, արևին, առանց պլյոնկա ո՞նց անեն: Օրենք հանողը թող մի օր գնա Սևան, հետ գա, 2 ժամ էլ մնա արևի տակ, տենանք՝ կվառվի՞, թե՞ չէ»,- նշում են բողոքի ակցիայի մասնակից վարորդները:

Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. այս մասին օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

8142 | 1
Facebook