Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». բողոքի ակցիա՝ Երևանում

13:00, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
«Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». բողոքի ակցիա՝ Երևանում

Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ինչպես հայտնել էինք, այս մասին օրեր առաջ հայտարարություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարորդներին վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում: «Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք, հետո՝ օրինակ գիշերը եթե հետևի մեքենայի լույսներն ուժեղ եղան, քցում ա վարորդի աչքերի մեջ, խնդիր ա առաջացնում: Շատ վատ որոշում ա, պետք է վերանայեն»,- նշում են նրանք:

«Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». բողոքի ակցիա՝ Երևանում
7572 | 4
Facebook