Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Զանգ եմ ստացել՝ պարոն Հոխիկյան, սա Վարդան Ղուկասյանն է, դոգը». Նաիրի Հոխիկյան

18:36, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
«Զանգ եմ ստացել՝ պարոն Հոխիկյան, սա Վարդան Ղուկասյանն է, դոգը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մայիսի 27-ի երեկոյան զանգ եմ ստացել փակ հեռախոսահամարից։ Վերցնում եմ ու լսում մի կիսատղամարդու, կիսակնոջ ձայն՝ պարոն Հոխիկյան, սա Վարդան Ղուկասյանն է, դոգը․․․
     Չեմ թողնում, խոսքն ավարտի, պատասխանում եմ՝ «փախար» ու անջատում հեռախոսը։
     Նման խելագարների հետ որևէ բառ խոսելն ինձ համար ամոթալի կլիներ, ի վերջո, ի՞նչ խոսես մի սրբապիղծ հոգեկանի հետ, որը աջուձախ բոլորին հայհոյում է, մի քանի անգամ էլ ինձ է հայհոյել իր պղծված եթերում։ Նիկոլի թիմից պատվեր են տվել, կատարել է։ Փողն ստացել է, կեղտոտ բերանը բացել, մի քանի հազար տղամարդ ու կին էլ հոգեկան բավարարում է ստացել հայհոյանք լսելուց։
     Ենթադրում եմ, որ «փախար»-ը լսելուց հետո այդ շնիկը պետք է հայհոյանքի նոր տարափ տեղացած լինի իմ հասցեին։ Բայց դե ամեն շան հաչոցից հո չե՞նք նեղվելու։ Փողոցում քայլելիս ամեն տեսակի շուն հաչում է վրաներս, հո չե՞նք կանգնի ու մտածի, թե ինչու այս շունը հաչաց։
     Ես ավելի շուտ զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք լսում են այդ կենդանուն։ Ուղղակի զարմանում եմ նրան լսողների բարոյական կերպարի վրա։ Ինչի՞ վրա են ուրախանում՝ հայհոյանքի ու բոլոր տեսակի արժեքները ոտնատակ տալո՞ւ, թե՞ այլասերված բառեր լսելու։ Երևի չե՞ն հասկանում, որ այդ հայհոյանքն ու այլասերումը աննկատ մտնում է իրենց ընտանիքներ, իրենց բառապաշար, իրենց երեխաների միտքն ու հոգին։
     Դոգ լսողներն ինձ համար ավելի վատ կատեգորիա են, քան Նիկոլի կողքի մանկլավիկները։ Նիկոլն, իհարկե, չի կալանավորի իր շնիկին, բայց Նիկոլից հետո բոլոր այդ դոգերը հերթով բանտում կհայտնվեն, այն ժամանակ ես ինքս դեմ դիմաց կխոսեմ դրանց հետ։ Իրենք լավ գիտեն, թե ինչպես»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
31442 | 4
Facebook