Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«46 մարզիկ ամիսը 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ լրավճար է ստանում». Փաշինյան

11:00, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
«46 մարզիկ ամիսը 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ լրավճար է ստանում». Փաշինյան

«Առանց տվյալներ անհատակացնելու՝ հաջողություններ արձանագրած մարզիկների ցուցանիշներ կներկայացնեմ, որոնցից երկուսը կառավարությունից ամսական ստանում է 1 մլն դրամ լրավճար: 46 մարզիկ ամիսը ստանում է 500 հազար դրամից մինչև 1 մլն դրամ լրավճար կամ աջակցություն: 152 մարզիկ ամսական ստանում է 200 հազար դրամից մինչև 500 հազար դրամ լրավճար կամ աջակցություն և 134 մարզիկ՝ մինչև 200 հազար դրամ աջակցություն»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով՝ եթե մարզիկը դառնում է պատանիների աշխարհի չեմպիոն կամ մրցանակակիր, այդ պահից Կառավարությունն աջակցում է նրան:

2199 | 0
Facebook