Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ հասկանալ, թե Երևան Եղվարդ խճուղին վերանորոգողներն ինչո՞վ են մտածել, որ որոշել են հենց ասֆալտի քիփ եզրերով անել ջրահեռացման առուները։ Ախր այս խճուղին առանց այն էլ շատ նեղ է, հազիվ 6 մետր և կարելի էր մի փոքր ավելի լայնացնել երթևեկության անվտանգությունն ու անցունակությունը բարելավելու համար։
Իսկ հիմա ստացվում է, որ շատ ավելի վտանգավոր և անհարմար է դառնում մեքենա քշելն այս ճանապարհով»։