Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

«Երևի ճիշտն էն ա, որ Արցախը հանրաքվեով միանա Ռուսաստանին». քաղաքացի

12:48, կիրակի, 28 մայիսի, 2023 թ.
«Երևի ճիշտն էն ա, որ Արցախը հանրաքվեով միանա Ռուսաստանին». քաղաքացի

«Ժողովրդին չթողին բարձրանային վերև, ես, օրինակ, մեծ սիրով կուզեի վարչապետին տեսնեի, գոնե բարև ասեի»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացին:

Հիշեցնենք՝ Փաշինյանի այցով պայմանավորված, ոստիկաններն առավոտյան փակել էին Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը: Լրագրողի դիտարկմանը՝ ասում են՝ վախի մթնոլորտ կա, քաղաքացին նշեց. «Բայց ինչի՞ց վախենա, ինքը արդար ձևով էթում ա, բայց պայմաններն ա... Աշխարհագրական դիրքը նենց ա մեր, որ պահանջներն ուրիշներն են թելադրում: Ով էլ լիներ, միգուցե... Ես էլ լինեի՝ նույնը կանեի»:

Խոսելով Արցախի ճակատագրի մասին՝ քաղաքացին ասաց. «Երևի ճիշտն էն ա, որ Արցախի ժողովուրդը քվեարկություն անցկացնի, միանա Ռուսաստանին: Հայաստանը էլ չի կարա ոչ մի բան անի, որովհետև ինքն արդեն հրաժարվել ա էդ տարածքից»:

«Երևի ճիշտն էն ա, որ Արցախը հանրաքվեով միանա Ռուսաստանին». քաղաքացի
| | |
3457 | 1
Facebook