«Ես ՀՀ քաղաքացի եմ, եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցեմ հերոսամարտի հիշատակին, դու ի՞նչ իրավունք ունես ճանապարհը փակես, չթողնես՝ մարդիկ անցնեն, ա՛յ վախկոտ»,- Սարդարապատի հուշահամալիրի ճանապարհին խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանի այցով պայմանավորված, ոստիկանները փակել են հուշահամալիրի ճանապարհը:
«Ժամանակին ասում էր՝ կառավարության շենքի դռները քացով կարաք բացել, հիմա սկի Սարդարապատ չենք կարում հասնենք»,- ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք նաև՝ առավոտյան Րաֆֆի Հովհաննիսյանը ևս չէր կարողացել այցելել հուշահամալիր. նա ծաղիկները խոնարհել էր հենց ճանապարհին: