Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում». Մանե Թանդիլյան

21:36, շաբաթ, 27 մայիսի, 2023 թ.
«Ինչո՞ւ Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը. «Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում (դալան), որը փաստորեն խախտում է հրապարակի 4 միանման շենքերի համաչափությունը։
     100 տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակի մեջ այս դալանը ուներ կարևոր նշանակություն. այնտեղից երևում էր Արարատը։
     Ընդհանրապես, քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի»։

Աղբյուրը` Մանե Թանդիլյան
4771 | 0
Facebook