Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները հանդիպում են կանցկացնեն առաջիկա օրերին Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը NTV-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի, Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները կուսումնասիրեն Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ «Մենք այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում»,- հավելել է նա։
Չորս երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո Չավուշօղլուն ասել է. «Մենք պայմանավորվել ենք ենթակառուցվածքներ պատրաստել փախստականներին Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելու համար»։
Մայիսի 25-ին Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, խոսելով սիրիա-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, չի բացառել Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի նախագահների առաջիկա հանդիպումը։