Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

17:24, շաբաթ, 27 մայիսի, 2023 թ.
Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոնում մայիսի 25-ին եռյակ ծնունդ է գրանցվել։
     «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մոր և մանկան առողջության» պահպանման կենտրոն ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ասել է, որ երեք նորածիններն էլ տղաներ են:

«Եռյակը լույս աշխարհ է եկել 1 կգ 610 գրամ, 1 կգ 600 գրամ և 1 կգ 400 գրամ քաշով, իսկ ծննդաբերությունն իրականացվել է կեսարյան հատումով»,- նշել է Վ. Օսիպովը՝ հավելելով, որ երեք եղբայրները չհասունացած են լույս աշխարհ եկել և ստանում են համապատասխան խնամք ու բուժում։

Նրա խոսքով՝ նորածինները դուրս կգրվեն միայն այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակը թույլ կտա։ Առնվազն 15 օր նրանք դեռ կլինեն բժիշկների վերահսկողության տակ։

9317 | 0
Facebook