Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կառավարության անդամները պատրաստվել են. կգան խորհրդարան. «Ժողովուրդ»

10:00, շաբաթ, 27 մայիսի, 2023 թ.
Կառավարության անդամները պատրաստվել են. կգան խորհրդարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները խորհրդարանում կլինեն: Ազգային ժողովի համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը: Այսպիսով, երկուշաբթի օրը խորհրդարան են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բնականաբար, անդրադարձ է կատարվելու նաեւ պետական պարտքին»:

Մանարմասները՝ թերթի այսօրվա համարում

2322 | 0
Facebook