Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևն ինքը տապալեց մոսկովյան բանակցությունները». Դ. Գրիգորյան

20:48, ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ.
«Ալիևն ինքը տապալեց մոսկովյան բանակցությունները». Դ. Գրիգորյան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ԱԼԻԵՎՆ ԻՆՔԸ ՏԱՊԱԼԵՑ
     մոսկովյան բանակցությունները։ Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին էր։ Բացահայտ խոսելով այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի ու այդ նախագծին Ռուսաստանի աջակցության մասին՝ Պուտինի միջնորդությամբ որևէ որոշման կամ համաձայնության հասնելու շանսերը զրոյացան։
     Ալիևը միտումնավո՞ր այդպես վարվեց, թե՞ անմտորեն՝ Նապոլեոնի սինդրոմի հետևանքով։ Դժվար թե դա էդքան անխելք լինի։ Որովհետև այսօր արդեն շատ տարօրինակ «սլիվ» եղավ Ֆրանսիայում ազ․ դիվանագիտական առաքելությունից։ Փարիզում սրանց դեսպանը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ՝ Քիշնևում։
     Արդյո՞ք հայկական կողմը վեջնականապես համաձայնվել է Բաքվից հրամցված հինգ պահանջներին, և մնում է միայն բանը հաստատել ստորագրությամբ։ Մեր իշխանությունները որոշակի հող նախապատրաստել են։ Անկլավներ, Արցախ, տարածքային ամբողջականություն, հաղորդուղի՝ Մեղրիով և այլն։
     Գուցե երկուստեք ունեն արդեն կոնսենսուս և արևմուտքը՝ օգտվելով դրանից, ստանա փաստաթղթի ստորագրում։ Հակառակ դեպքում ինչո՞ւ հանկարծ Գերմանիայի կանցլեր Շոլցը որոշեց մասնակցել բարձրագույն մակարդակի այս հանդիպմանը։ Չի՞ կարող պատահել արդյոք․ որ սա արվում է այդ՝ խաղաղության փաստաթղթին հավելյալ ուժ, երաշխիք ու լեգիտիմություն շնորհելու համար։
     Թեպետ, մեծ հարց է, խոսքը խաղաղության պայմանագրի, թե հարաբերությունների կարգավորման համաձայնագրի մասին է։ Տեսնենք-տեսնենք»։

6251 | 0
Facebook