Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Իրադարձություններ

Արգելվում են բոլոր տեսակի հավաքները․ ԱՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

19:06, ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ.
Արգելվում են բոլոր տեսակի հավաքները․ ԱՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:

Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

| | |
3165 | 1
Facebook