«Կողմերը, ըստ Ձեզ, համաձայնության չեն եկե՞լ, որ այն տևել է ընդամենը 20 րոպե»,- NEWS.am-ի թղթակիցը հարցրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը:
«Ես կարծում եմ, որ մենք բուռն աշխատանքային պրոցեսի մեջ ենք՝ մի տեղ 4 ժամ, մի տեղ՝ 20 րոպե, ֆորմատները տարբեր են: Բայց պետք է նայենք, թե ինչ հարցերի շուրջ ունենք հասկացվածություն, և ուր ենք շարժվում խաղաղության խնդիրը լուծելու ճանապարհին: Այնպես որ, այդ 20 րոպեի մեջ չի խնդիրը»,- ասել է Քոչարյանը:
Վարչապետը բոլոր շեշտադրումներն արեց, դրեց իր տեղը, և եթե նկատեցիք, Ադրբեջանի նախագահը փորձեց իրեն բնորոշ դիվանագիտական աճպարանքի շնորհիվ խուսափել հարցադրումներից, բայց խուսափելու տեղ չկար: Հստակ գրված է, որ ամեն մեկը պետք է անի սա-սա, իրենք դա չեն արել, նաև հակառակն են արել: Հիմա այդ հակառակը այլ քննության առիթ պետք է լինի»,- մեկնաբանել է ՔՊ-ական պատգամավորը: