Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ավտոմեքենաներից 75-ի ղեկին եղել են անչափահասներ

16:06, ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ.
Ավտոմեքենաներից 75-ի ղեկին եղել են անչափահասներ

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
     Մայիսի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
     Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել»:

Աղբյուրը` Էդգար Ջանոյան
3459 | 0
Facebook