«Մասնավորապես, տուժող կողմին հետաքրքրում է, թե շմոլ գազի արտանետումից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել: Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով»,- Factor.am-ի հետ զրույցում՝ խոսելով 15 զինվորի կյանք խլած Ազատի հրդեհի գործի մասին, ասել է փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Ողբերգական հրդեհից 4 ամիս անց դեռ չկան «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական, նյութագիտական, դատաապրանքագիտական» համալիր փորձաքննության եզրակացությունները։ Փորձաքննությունն իրականացնում է ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն։
«Մեր կողմից համապատասխան միջնորդություն ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին՝ տուժողներին ևս մասնակից դարձնել այդ փորձաքննությանը, որը նույնպես բավարարվել է»,- նշել է Նորայր Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում