«Ընդդիմությունը հաջողություն չի գրանցել, քանի որ ժողովրդի համախմբում չի եղել, և դա ցավով ենք արձանագրում, բայց գործընթացը շարունակվում է։ Պետք է հասնենք նրան, որ հայ մարդիկ իրենց հայրենիքում արժանապատիվ ապրեն»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Ժողովրդին պետք չէ մեղադրել, ժողովուրդը տեղեկատվական ահաբեկչության զոհի կարգավիճակում է, նրանց պետք է համախմբեն ազգային ուժերը: 2018 թվականից գոյություն ունի երկու ռեժիմ՝ օկուպացիոն ռեժիմ և ազգային ուժեր, մեր գերխնդիրը պետք է լինի ազատվել այս հանցախմբից և հայրենիքի փշրված հիմքերն ամրացնել»,- ավելացրել է պատգամավորը:
Անդրադառնալով Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Ասպրամ Կրպեյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն առանց հայ ժողովրդի համաձայնության լեգիտիմություն չունի որոշում կայացնելու Արցախի հարցի վերաբերյալ: