Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատահակա՞ն էր, արդյոք, վարչապետ-դավաճանի տխմարաբանություն թվացող խոսքը, Հայաստանի որպես պետություն կադաստրի վկայական ունենալու մասին։ Համոզված եղեք՝ ոչ։ Այդ արարածը բացահայտ ասաց այն, ինչ ենթագիտագցորեն նրա հոգեբանությունն է։ Կադաստրում գրանցվում և գնահատվում է անշարժ գույքը։ Անշարժ գույքը, ոչ միայն պետական և մասնավոր սեփականություն, այլև վաճառքի և շահույթ ստանալու միջոց է։ Այդ վարչապետ կոչված արարածի, նրա ընտանիքի և քպ-ականների կողմից Արցախը, Սյունիքը, ողջ Հայաստանը դիտարկվում և ընկալվում են, որպես անշարժ գույք, որոնք վաճառելով կարելի է շահույթ ստանալ և վայելել կյանքը․․․ ինչը և արվում է․․․»: