Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Համացանց

«Ինչո՞ւ Քոչարյանը, Լիսկան, Նեմեցը, Սաշիկը, Շմայսը, Թոխմախի Մհերը, Ալենը, Կուկուն, Շիշ բռնողը բանտում չեն». Վ. Հարությունյան

15:18, կիրակի, 21 մայիսի, 2023 թ.
«Ինչո՞ւ Քոչարյանը, Լիսկան, Նեմեցը, Սաշիկը, Շմայսը, Թոխմախի Մհերը, Ալենը, Կուկուն, Շիշ բռնողը բանտում չեն». Վ. Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա ի՞նչի Ռոբերտ Քոչարյանը, Լիսկան, Նեմեց Ռուբոն, Սաշիկը, Թոխմախի Մհերը, Շմայսը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Կուկուն, Նիկոլին ուղեկցող վարորդը, պարոն Ուսապարկը, աներձագը, Շիշ բռնողը բանտում չեն։
     Չի կարող օրենքը գործել միայն խեղճերի դեպքում։
     Ու քանի դեռ` Ալենը քաղաքացու վրա թքելու համար չի պատժվել, քանի դեռ Նիկոլին ուղեկցող վարորդը հղի կնոջ վրաերթի համար չի պատժվել, քանի դեռ ուսապարկը ու աներձագը պատգամավորին ծեծելու համար չեն պատժվել և, վերջիվերջո, Նիկոլ Փաշինյանը քանի դեռ չի պատժվել երկիրը պատերազմի տանելու, պետականությունը քայքայելու և հազարավոր զոհերի պատճառ դառնալու համար` հանուն դավաճան չորակվելու, ապա օրենքի առաջ բոլորը հավասար չեն և չեն կարող լինել»։

| | |
12642 | 3
Facebook