Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Փչացած, մկնահոտ կոնֆետներ՝ «Երևան Սիթի»-ում». Ոսկան Սարգսյան

11:00, ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ.
«Փչացած, մկնահոտ կոնֆետներ՝ «Երևան Սիթի»-ում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրառումէ կատարել իր էջում՝ կցելով լուսանկարներ. «ՓՉԱՑԱԾ, ՄԿՆԱՀՈՏ ԿՈՆՖԵՏՆԵՐ` «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻՈՒՄ»
     Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի Ավան թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետից տուփով կոնֆետներ գնեցի։ Բացելով տեսա, որ կոնֆետները փչացած են, դրանք թափեցի։ Երեկ՝ մայիսի18-ին նույն հանրախանութից գնեցի նույն կոնֆետներից։ Դրանցից փչում է սուր մկնահոտ, կոնֆետների ծայրերը, չգիտեմ՝ խոնավությունի՞ց, թե՞ մկների «ոտնձգություններից» մաշված են։ «Երևան Սիթի» սուպերմարկետում բարձրախոսով պարբերաբար հնչում է հայտարարություն, որ ժամկետանց ապրանք ներկայացնելու դեպքում գնորդին նույն ապրանքից ձրի երկու հատ տրվում է։ Ինձ, որպես սպառողի, նման «պարգև» պետք չէ, պետք է, որ սուպերհարուստ Սամվել Ալեքսանյանը մկնահոտ, փչացած կոնֆետներ չվաճառի՝ վտանգելով մարդկանց առողջությունը։
     Ո՞ւր են նայում պետական իրավասու կառույցները, սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները»:

«Փչացած, մկնահոտ կոնֆետներ՝ «Երևան Սիթի»-ում». Ոսկան Սարգսյան
«Փչացած, մկնահոտ կոնֆետներ՝ «Երևան Սիթի»-ում». Ոսկան Սարգսյան
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
18639 | 1
Facebook