«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ-ն հայտարարություն է տարածել
![]() «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։ Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ. Մայրաքաղաքում. 1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր 2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր 3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր 4. «ՇԱՆԹ» ծրագիր 5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր 6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր 7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)- 8. «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր 9. «ՆՈՒՌ» ծրագիր 10. «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր 11. «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր 12. «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր 13. «21 ԹԻՎԻ» ծրագիր 14. «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր 15. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր 16. «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր 17. «ՄԻՐ» ծրագիր 18. «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր ՀՀ մարզերում. 1.«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր 2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր 3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր 4. «ՇԱՆԹ» ծրագիր 5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր 6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր 7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)- 8. Մարզային ալիք 9. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։ |