Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Համացանց

Ամեն ինչ արվեց՝ մեզ տիտղոսից զրկելու համար. «Շիրակ» ակումբ

15:00, կիրակի, 14 մայիսի, 2023 թ.
Ամեն ինչ արվեց՝ մեզ տիտղոսից զրկելու համար. «Շիրակ» ակումբ

«Շիրակ» սպորտային ակումբի հայտարարությունը. «Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրոգավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»: Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ:
     Թե ովքեր են սպասարկելու խաղը ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մինչև խաղի նախօրեն ու դա այն դեպքում, երբ «Ուրարտուին» դա քաջ հայտնի է եղել խաղից շատ առաջ:
     Խոսքը այն մրցավարի մասին է, որի անունը ամենավերջին բառերով լայն քննարկվեց ռումինական մամուլում Հայաստան-Ռումինիա (3:2) խաղից հետո (պատճառը` լատվիացու կայացրած որոշումներն էին՝ խաղից դուրս վիճակից գոլ, կարմիր քարտ): Ի դեպ, դրա «պատասխանը» ՀՖՖ-ի չինովնիկները ստացան պատասխան խաղում` ծեծի ենթարկվելով Բուխարեստում ռումինացիների կողմից, որի համար նույնիսկ բողոք չներկայացրեցին:
     Խաղի տեսուչն էր տխրահռչակ Սլավա Ղազարյանը, իսկ VAR-մրցավարներն էին տխրահռչակ Զավեն Հովհաննիսյանն ու Սլավայի որդին՝ Մեսրոպը: Վերջիններս մշտապես հայտնվում են այն ժամանակ, երբ պետք է «Շիրակին» զրկել տիտղոսից:
     Սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր ֆուտբոլի դաշտում արդար պայքար մղելու համար: Տղաներն իրենց առավելագույնը տվեցին դաշտում: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Մենք մեզ զգում էինք ինչպես տանը: «Հանրապետականը» հիշեցրեց Գյումրու Քաղաքային ստադիոնը ու թերևս սրանով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք:
     Շարունակելի…»:

Աղբյուրը` «Շիրակ» ՍԱ
| | |
6137 | 0
Facebook