Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 հունիսի, 2023 թ.

Համացանց

«21-րդ դարում՝ հին Գազելներով». Ոսկան Սարգսյան

12:18, կիրակի, 14 մայիսի, 2023 թ.
«21-րդ դարում՝ հին Գազելներով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրելով. «21-րդ դարում՝ հին «Գազել»-ներով

Երևան-Իջևան, Երևան-Դիլիջան և հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտում աշխատում են հին «Գազելներ»։ Երևանից մինչև Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաք հեռավորությունը 136 կիլոմետր է, որը «Գազելները» հաղթահարում են մոտ երկու ժամում։ Հակառակ ուղղությամբ՝ Իջևանից Երևան մեկնելիս «Գազելները» Սևան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում գազով լիցքավորում են, որի համար մոտ 15 րոպե ժամանակ է ծախսվում: Դիլիջան քաղաքից Երևան մեկնող միկրոավտոբուսները իրենց ուղերթն ավարտում են քաղաքի հյուսիսային ծայրին՝ ռադիոկայմի մոտ, ինչը Դիլիջանից Երևան մեկնածների համար դժվարություններ է առաջացնում ռադիոկայմից մայրաքաղաքի տարբեր հատվածեր հասնելու համար։ Այս խնդիրներն են պատճառը, որ Երևան-Իջևան, Երևան-Դիլիջան և հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտին զուգահեռ, հասարակական տրանսպորտից առավել ակտիվ աշխատում են տաքսի ծառայությունները և մասնավոր տաքսիները»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
5673 | 1
Facebook