Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ կառավարությունը բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ». Ն. Կիրակոսյան

17:18, երկուշաբթի, 08 մայիսի, 2023 թ.
«ՀՀ կառավարությունը բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ». Ն. Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Հայաստանի ներկայիս կառավարությունը ասֆալտապատել, բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ։ Մնացած բոլոր տեղերում և հատկապես միջգյուղային և գյուղամիջյան ճանապարհները պարզապես գոյություն չունեն։ Այս երկու նկարներում պատկերավոր երևում է այդ զուգահեռ իրականությունը, երբ հայ-ադրբեջանական սահմանային շփման գծի Ծովագյուղից դեպի Արտանիշ ու մինչև Վարդենիս քաղաք չհասած գյուղերի մոտով ճանապարհը սարքված է, իսկ Վարդենիսի Մասրիկից (ինչպես Փոքր, այնպես էլ Մեծ Մասրիկ գյուղերը) դեպի Սոթք, Կութ, Ազատան և մոտակա գյուղերը ճանապարհ չկա, որովհետև եղածն էլ այս վերջին երեք տարիների ընթացքում իսպառս վերացել է։ Մարդիկ էլ այս գյուղերում չքավորության մեջ են։ Գյուղատնտեսությամբ, հատկապես անասնապահությամբ քիչ են զբաղվում, որովհետև ամբողջ գյուղերը կրակային հասանելության տակ են, վտանգավոր է։ Մյուս պատճառն էլ, որ աչքի է զարնում ֆիզիկական անկարողությունն է։ Այս գյուղերում մեծաթիվ են հաշմանդամություն ունեցողներն ու տարեցները»:

«ՀՀ կառավարությունը բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ». Ն. Կիրակոսյան
«ՀՀ կառավարությունը բարեկարգել է միայն այն ճանապարհները, որոնք լինելու են Ադրբեջանի համար միջանցիկ ուղիներ». Ն. Կիրակոսյան

8006 | 2
Facebook