Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպասվում են տեղումներ

08:30, ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ.
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում`

Ապրիլի 28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.5°C (2008 թ.)
     · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.9°C (1979 թ.)
     · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.0°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

3635 | 0
Facebook