Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Պետք է հետևեք ձեր լեքսիկոնին». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը՝ պատգամավորներին

14:00, հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ.
«Պետք է հետևեք ձեր լեքսիկոնին». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը՝ պատգամավորներին

«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես՝ բացասական բովանդակության հետ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել, բայց որպեսզի հեռուստաընկերությունում դա նվազի, պետք է հետևեք նաև ձեր լեքսիկոնին ու լեզվակռվի ժամանակ նման բառամթերք թույլ չտաք: Կներեք անկեղծության համար»,- «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022թ. գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին» տարեկան հաղորդման ժամանակ, խոսքն ուղղելով պատգամավորներին, ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
| | |
18377 | 0
Facebook