Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ռուբեն Վարդանյանը նկատի է ունեցել Աննա Հակոբյանին

21:54, շաբաթ, 08 ապրիլի, 2023 թ.
Ռուբեն Վարդանյանը նկատի է ունեցել Աննա Հակոբյանին

Ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ գնահատելով հայ կնոջ դերը, նաև մի հիշատակում էր արել. «Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն՝ ինչ է երջանկությունը և ընտանեկան արժեքները»,- գրել էր Վարդանյանը: Ասում են՝ Ռուբեն Վարդանյանը նկատի է ունեցել ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ով օրեր առաջ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի իր ելույթում ասել էր, թե երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել. «Մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է... Առաքինի հայ կինը տառապյալ հայ կինն է: Որքան ավելի տառապյալ, այնքան ավելի առաքինի, ավելի վեհ, ավելի ակնածելի: Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար: Եթե բարոյական, ապա՝ միմիայն տանջված: Եթե երջանիկ, ապա՝ միմիայն թեթևսոլիկ: Մեզ համար չկան այլ տարբերակներ: Մենք չենք էլ փորձել համատեղել առաքինությունն ու երջանկությունը: Ես այս չափազանց զգայուն թեմային չէի անդրադառնա, եթե տեսնեի, որ մեծամասամբ դժբախտ և տառապյալ կանանցով բնակեցված մեր պետությունը հզորանում է, ուժեղանում, հարստանում, հաղթանակում»,- նշել էր Հակոբյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
40922 | 6
Facebook