Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռելսի վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը. Մետրոպոլիտեն

01:00, կիրակի, 02 ապրիլի, 2023 թ.
Ռելսի վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև գիշերը. Մետրոպոլիտեն

Այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից:
     «Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն մեր սիրելի ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ժամը 14։20-ին Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում բունկերի քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով բեկորները թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի վրա․ մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ ժամը 15։10-ից՝ վերականգնվել։

3400 | 1
Facebook