Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իբրև թե 11 հազար հայ դասալիքի մասին հայտարարել էր Ալիևը». Մենուա Սողոմոնյան

00:12, կիրակի, 02 ապրիլի, 2023 թ.
«Իբրև թե 11 հազար հայ դասալիքի մասին հայտարարել էր Ալիևը». Մենուա Սողոմոնյան

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին գովաբանելով Ադրբեջանի բանակը, Հայաստանի հասցեին արել է հերթական նվաստացնող արտահայտությունը, իբրև թե մենք 11.000 դասալիք ենք ունեցել։
     Այսօր՝ ապրիլի 1-ին, այս նույն թեզը հնչեցրել է դե ֆակտո վարչապետի կին Աննա Հակոբյանը։ Մի կողմ թողնելով այս հայտարարության իրավական գնահատականի, փաստական հիմքերի հանգամանքը՝ նշենք, որ սա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող հայտարարություն է և Փաշինյան - Ալիև սինխրոն գործունեության հերթական դրսևորումն է՝ նպատակ ունենալով հայ ժողովրդի մեջ ներարկել անզորության զգացում՝ հետագա դավաճանական զիջումներն արդարացնելու համար»։

7233 | 4
Facebook